event

Ընդունելություն՝ հայկական բաժանմունքի բակալավրիատ (հեռակա)

  • 23 Օգոստոս , 2021
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն հայկական բաժանմունքի բակալավրիատի (հեռակա ուսուցում) հետևյալ մասնագիտությունների և ուղղությունների գծով՝ վճարովի տեղերի համար: 
 

Մասնագիտությունը

Ընդունելության մրցութային քննությունները

Ընդունելությանտեղերը,

այդթվում՝

Ուսմանվարձը

Կառավարում

Մ(գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

450 000

Ֆինանսներ

Մ(գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

450 000

Զբոսաշրջություն

Ա(գ) կամ ՀՊ(գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

350 000

Իրավագիտություն

ՀՊ (գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

600 000

Քաղաքագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

480 000

Միջազգային հարաբերություններ

ՀՊ(գ)

Օտլ(գկամ Հլգ(գ)

20

600 000

Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն լեզու)

Անգլ(գ)

Անգլ(գկամ Հլգ(գ)

20

450 000

Լրագրություն

Հլգ(գ)

ՍԱ(գ)

20

350 000

 
 
1.   ՀՌՀ- բակալավրի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի հեռակա ուսուցման կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման: 
 
2.   Ընդունելության մրցույթը անցկացնում է ՀՌՀ-ն` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների:
3.   Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը ընդունվում են բուհում կամ առցանց (online)` տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև  սեպտեմբերի 24-ը, ժամը 18-00-ն:
ՀՌՀ-ում հանձնվող քննությունները անց են կացվում տվյալ տարվա սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 20-ը:
 
4.   Դիմումի հետ ներկայացվում են`
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը.
2) 4 լուսանկար (3x4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (եթե առկա են միասնական քննության արդյունքներ),
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի 19 հուլիսի 2016 թվականի N 743-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների» 4-րդ գլխի համաձայն արտոնություններից օգտվող դիմոդները փաստաթղթերը հանձնելիս ներկայացնում են նաև համապատասխան արտոնություններից օգտվելու իրավունք տվող փաստաթղթերը: 
 
Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար, ինչպես նաև 1500 դրամ յուրաքանչյուր ՀՌՀ-ում հանձնվող քննության կազմակերպման և անցկացման համար: Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010:
Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: 
 
 
Դիմորդների ընդունելությունը ՀՌՀ հայկական բաժանմունքի բակալավրի կրթական ծրագրերի առկա ուսուցման համակարգում իրականացվում է «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
 


Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան

Տեղեկությունների համար դիմել՝ 

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Բեջանյան Ա.Ռ.
Ուսումնական մասի գլխավոր մասնագետ` Ստեփանյան Զ.Ց.
Էլ. հասցե` [email protected]
Viber / WhatsApp: +374 99 406 156; +374 91 933 123; 010 277066