event

Ընդունելություն՝ հայկական բաժանմունքի բակալավրիատ (հեռակա)

  • 05 Սեպտեմբեր , 2022
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն հայկական բաժանմունքի բակալավրիատի (հեռակա ուսուցում) հետևյալ մասնագիտությունների և ուղղությունների գծով՝ վճարովի տեղերի համար: 
 

Մասնագիտությունը

Ընդունելության մրցութային քննությունները

Աստղանիշով (*) մրցութային առարկաները

Ընդունելությանտեղերը,

այդթվում՝

Ուսմանվարձը

Կառավարում

Մ(գ)

Օտլ(գ)  կամ Հլգ(գ)

Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

20

450 000

Ֆինանսներ

Մ(գ)

Օտլ(գ)  կամ Հլգ(գ)

Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

20

450 000

Զբոսաշրջություն

Հլգ(գ)

Օտլ(գ)  կամ Մ(գ)

Օտլ(գ)* կամ Հլգ(գ)*

20

350 000

Իրավագիտություն

ՀՊ (գ)

Օտլ(գ)  կամ Հլգ(գ)

Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

20

600 000

Քաղաքագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ)  կամ Հլգ(գ)

Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

20

480 000

Միջազգային հարաբերություններ

ՀՊ(գ)

Հլգ(գ)

 

20

600 000

Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն լեզու)

Անգլ(գ)

Հլգ(գ)

 

20

450 000

Լրագրություն

Հլգ(գ)

Օտլ(գ)

 

20

350 000

աստղանիշով (*) մրցութային առարկաները – մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի աղյուսակների երրորդ սյունակում նշված տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին.


1. ՀՌՀ - բակալավրի կրթական ծրագրերով հայկական բաժանմունքի հեռակա ուսուցման կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման: 

2. Ընդունելության մրցույթը անցկացնում է ԳԹԿ-ն` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների:
3. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցել 1500 դրամ: Դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն Հայ-Ռուսական համալսարան 05.09.2022թ.-25.09.2022թ. ցանկացած աշխատանքային օր` ժամը 10:00-15:00: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո ՀՌՀ-ն կտրամադրի դիմորդին ԳԹԿ անձնական համար:
4. Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:
 
5. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը,
2) 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) ՀԾՀ (սոց. համարը),
5) զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
6) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (եթե առկա են միասնական քննության արդյունքներ),
7) Քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագիրը:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի 19 հուլիսի 2016 թվականի N 743-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների» 6-րդ գլխի համաձայն արտոնություններից օգտվող դիմորդները փաստաթղթերը հանձնելիս ներկայացնում են նաև համապատասխան արտոնություններից օգտվելու իրավունք տվող փաստաթղթերը: 
 
Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: 
 

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան

Տեղեկությունների համար դիմել՝ 

Էլ. հասցե` [email protected]
Viber / WhatsApp: +374 99 406 156; +374 91 933 123: