event

Հիտոցուբաշի համալսարանի պրոֆեսոր Տոշիակի Յասուդան դասախոսությամբ հանդես կգա Հայ-Ռուսական համալսարանում

  • 14 Դեկտեմբեր , 2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30, ՀՌՀ նոր մասնաշենքի Պիատրովսկու անվան լսարանում Հիտոցուբաշի համալսարանի պրոֆեսոր Տոշիակի Յասուդա (լեզվական քաղաքականություն, մտավոր պատմություն) հանդես կգա դասախոսությամբ։ Դասախոսության թեման է՝ ««Ազգային լեզվի» ծնունդը. Ազգային միասնությունը և լեզուն նոր շրջանի Ճապոնիայում»։

Ճապոնիայում գրական լեզուն անվանում են «կոկուգո», որը թարգմանվում է որպես «ազգային լեզու» (national language): Այս անվանումը սերտորեն կապված է նոր շրջանի Ճապոնիայում ազգաստեղծման կամ ազգային միասնության գաղափարի հետ։ Պրոֆեսոր Տոշիակի Յասուդայի հետ կքննարկենք «ազգային լեզու» եզրույթը՝ բաժանելով այն երկու հասկացությունների՝ «ազգային լեզուն որպես համակարգ» և «ազգային լեզուն որպես խորհրդանիշ», կդիտարկենք նոր շրջանի Ճապոնիայում ծավալված ազգային պետության ստեղծման և լեզվի մասին քննարկումները։
 
Պրոֆեսոր Տոշիակի Յասուդայի կենսագրության և գիտական գործունեության հետ կարող եք ծանոթանալ այստեղ >>

Դասախոսությունը անցկացվելու է ճապոներեն ՝ հայերեն բանավոր թարգմանությամբ։ Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտ (Ճապոնագիտական դասախոսությունների շրջանակում)։