event

«Առողջարարական Ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա)»` Ռուս-հայկական համալսարի հայկական բաժանմունքում նոր ուղղություն է բացվել

  • 06 Փետրվար , 2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանագրի համաձայն >>, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում իր գործունեությունն է ծավալելու «Սպորտ» մասնագիտության «Առողջարարական Ֆիզիկական կուլտուրա (կինեզիոլոգիա)» մագիստրոսի կրթական ծրագիրը։ 
 
Դասավանդելու է հանրապետությունում ճանաչված բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
 
Ուսումնառության տևողությունը` 1 տարի:
Ուսուցման ձևը` առկա ուսուցում:
Ուսուցման լեզուն` հայերեն:
 
Ընդունելության հարցազրույցի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ >> 
Վարձավճարի չափը կտեղադրենք շուտով:
 
Նշենք, որ Կինեզիոլոգիան գիտական ու գործնական գիտություն է, որն ուսումնասիրում է մկանային շարժումը իր բոլոր դրսևորումներով: