Անկախության Գավաթ 2024` ծրագրավորման հայաստանյան բաց առաջնության
Սիրո՞ւմ ես ծրագրավորման խնդիրներ լուծել։ Մասնակցո՞ւմ ես ծրագրավորման հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթներին։
Հրավիրում ենք մասնակցելու Անկախության Գավաթ 2024 ծրագրավորման հայաստանյան բաց առաջնությանը, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:
Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:
Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
📍 Անցկացման վայրը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան:
Անցկացման օրը՝ 2024թ. հոկտեմբերի 20:
Հաղթողները կստանան մրցանակներ:
Կազմակերպիչներ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան (RAU), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF), OneMarketData և CodeSignal
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 18-ը: