ՀՌՀ, հայկական բաժանմունք՝ ընդունելության լրացուցիչ փուլ (բակալավրիատ)
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է ընդունելության լրացուցիչ փուլ հայկական բաժանմունքի այն դիմորդների համար, ովքեր միասնական քննություններից դրական միավորներ են ստացել, սակայն մրցույթից դուրս են մնացել.
| Մասնագիտություն | Ընդունելության տեղեր | Վճարովի |
| Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա | 22 |
| Զբոսաշրջություն | 27 |
| Ֆինանսներ | 33 |
| Քաղաքագիտությւոն | 14 |
| Թյուրքագիտություն | 24 |
| Արաբագիտություն | 23 |
| Իրանագիտությւոն | 25 |
| Հնդկագիտություն | 25 |
| Կառավարում | 29 |
| Իրավագիտություն | 4 |
| Միջազգային հարաբերություններ | 10 |
| Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն լեզու) | 30 |
| Լրագրություն | 19 |
| Ընդամենը | 285 |
Նոր դիմում-հայտերը դիմորդները կարող են լրացնել dimord.am կայքի միջոցով (առցանց եղանակով) ս.թ. հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ (26.07.2021թ, ժամը 18:00): dimord.am կայքը հասանելի կլինի հուլիսի 19-ին, ժամը 16-00-ին:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:








