Մագիստրատուրա՝ ընդունելություն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ընդունելություն մագիստրատուրա (հայկական բաժանմունք; անվճար և վճարովի ուսուցում)՝ հետևյալ մասնագիտություններով և մագիստրոսական ծրագրերով.
Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն) (Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում)
Մասնագիտական մանկավարժություն (Ֆիզիկա)
Էներգետիկա (Այլընտրանքային էներգետիկա) (մեկամյա ծրագիր)
Ռադիոտեխնիկա և կապ (Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր)
Սարքաշինություն և չափագիտություն (Կենսաբժշկական ճարտարագիտություն)
Տնտեսագիտություն (Միջազգային տնտեսական հարաբերություններ; Տվյալների վերլուծություն (Big data analysis))
Հաշվապահական հաշվառում և հարկում (Հաշվապահական հաշվառում և աուդիտ)
Ֆինանսներ (Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ)
Կառավարում (Կառավարում; Պետական և մունիցիպալ կառավարում; Զբոսաշրջության կառավարում; Նախագծերի կառավարում; Մարդկային ռեսուրսների կառավարում)
Շուկայագիտություն (Մարքեթինգ) (Շուկայագիտություն (Մարքեթինգ))
Բիզնես վարչարարություն (Բիզնես վարչարարություն) (մեկամյա ծրագիր)
Զբոսաշրջություն (Զբոսաշրջություն)
Իրավագիտություն (Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն; Քաղաքացիական իրավունք և դատավարություն; Քրեական իրավունք և դատավարություն; Գործարարական իրավունք; Միջազգային և եվրոպական իրավունք; Առողջապահական իրավունք)
Քաղաքագիտություն (Ազգային անվտանգություն; Կիրառական քաղաքագիտություն)
Միջազգային հարաբերություններ (Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն)
Լրագրություն (Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն)
Արևելագիտություն (Արաբագիտություն; Թյուրքագիտություն; Իրանագիտություն; Հնդկագիտություն)
Արվեստի տեսություն և պատմություն (Կինոգիտություն)

Հայ-Ռուսական համալսարանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ իրականացնում են «Առողջապահական իրավունք» երկամյա համատեղ մագիստրոսական բացառիկ ծրագիրը: Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական:
Ուսման տևողությունը 2 տարի է:
Մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ (պատճենը),
• բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ և հավելված (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, պատճենը),
• փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամ զինվորական գրքույկ, պատճենը): Այն անձանցից, ովքեր գտնվում են զինակոչային տարիքում, փաստաթղթերն ընդունվում են այն դեպքում, եթե համապատասխան զինվորական փաստաթղթերում առկա են տարկետման իրավունքի մասին նշումներ,
• մոտիվացիոն նամակ,
• 4 գունավոր, նույնատիպ լուսանկար (3 4 չափսի):
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ հետևյալ եղանակներից մեկով՝
• ներկայացվում է անձամբ դիմորդի կողմից,
• ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ համալսարանի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով:
Հարցազրույցներն անցկացվելու են միևնույն ժամանակահատվածում՝ ըստ ստացված դիմումների:
Այն դիմորդների համար, ովքեր հարգելի պատճառով չեն կարողացել մասնակցել առկա ուսուցման ընդունելության մրցույթին, փաստաթղթերի ընդունելությունը կշարունակվի մինչև ս.թ. օգոստոսի 23-ը:
Այն դիմորդների համար, ովքեր հարգելի պատճառով չեն կարողացել մասնակցել առկա ուսուցման ընդունելության մրցույթին, փաստաթղթերի ընդունելությունը կշարունակվի մինչև ս.թ. օգոստոսի 23-ը:
Տեղեկատու հեռախոսներ՝ +374 99-40-61-57 (Viber/WhatsApp), +374 93-966-000 (Vviber/WhatsApp):