event

Ընդունելություն՝ հայկական բաժանմունքի մագիստրատուրա (հեռակա)

  • 15 Սեպտեմբեր , 2021
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն մագիստրատուրա (հայկական բաժանմունք; ՀԵՌԱԿԱ ուսուցում)՝ հետևյալ մասնագիտություններով և մագիստրոսական ծրագրերով.
 
Տնտեսագիտություն (Միջազգային տնտեսական հարաբերություններ)
Հաշվապահական հաշվառում և հարկում (Հաշվապահական հաշվառում և աուդիտ)
Ֆինանսներ (Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ)
Կառավարում (Կառավարում; Պետական և մունիցիպալ կառավարում; Զբոսաշրջության կառավարում; Նախագծերի կառավարում; Մարդկային ռեսուրսների կառավարում)
Շուկայագիտություն (մարքեթինգ) (Շուկայագիտություն (մարքեթինգ))
Զբոսաշրջություն (Զբոսաշրջություն)
Իրավագիտություն (Սահմանադրական իրավունք, պետություն և իրավունքի տեսություն; Քաղաքացիական իրավունք և դատավարություն; Քրեական իրավունք և դատավարություն; Գործարարական  իրավունք; Միջազգային և եվրոպական իրավունք)
Քաղաքագիտություն (Ազգային անվտանգություն; Կիրառական քաղաքագիտություն)
Միջազգային հարաբերություններ (Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն)
Լրագրություն (Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն)
 
 
Ուսման տևողությունը 2,5 տարի է: 

Մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
•    դիմում,
•    անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր կամ նույնականացման քարտ (պատճենը),
•    բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմ և հավելված (բակալավրի, դիպլոմավորված  մասնագետի, մագիստրոսի, պատճենը),
•    փաստաթուղթ զինվորական ծառայության վերաբերյալ (զինհաշվառման փաստաթուղթ կամ զինվորական գրքույկ, պատճենը): Այն անձանցից, ովքեր գտնվում են  զինակոչային տարիքում, փաստաթղթերն ընդունվում են այն դեպքում, եթե համապատասխան զինվորական փաստաթղթերում առկա են տարկետման իրավունքի մասին նշումներ,
•    4 գունավոր, նույնատիպ լուսանկար (3 4 չափսի):

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ հետևյալ եղանակներից մեկով՝
•    ներկայացվում է անձամբ դիմորդի կողմից,
•    ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ համալսարանի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով:
 

Տեղեկատու հեռախոսներ՝ +374 99-40-61-57 (Viber/WhatsApp), +374 93-966-000 (Vviber/WhatsApp):