ՌՀՀ-ում կկայանա «Marketing Upgrade: Open Space» թեմայով քննարկում
Մայիսի 8-ին` ժամը 10:30-ին, 6-րդ հարկի Մեծ կոնֆերանս դահլիճում կկայանա «Marketing Upgrade: Open Space» թեմայով քննարկում։ Այն բաց մասնագիտական հարթակ է՝ նվիրված մարքեթինգի արդիական միտումների քննարկմանը, փորձի փոխանակմանը և գործնական լուծումների համատեղ որոնմանը։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են կենդանի քննարկում, հիմնական միտումների վերլուծություն, ինչպես նաև ինտերակտիվ սեսիա՝ նվիրված ժամանակակից մարքեթոլոգի կերպարի ձևավորմանը։
10:30 – 11:00 | Գրանցում և սուրճ-նեթվորքինգ
Մասնակիցների ողջույն
Ազատ ծանոթություն
Թեթև նեթվորքինգ
11:00 – 11:10 | Բացում
Կարճ ողջույնի խոսք
Ձևաչափի ներկայացում՝ բաց ընդհանուր քննարկում
Կանոններ՝ կարճ, ըստ էության, հարգանք այլ կարծիքների նկատմամբ
11:10 – 11:20 | Մարքեթինգի բլից-միտումներ
AI և ավտոմատացում
Բովանդակություն և նոր ձևաչափեր
Լսարանի վարքագծի փոփոխություն
11:20 – 12:00 | Open Space: միասնական քննարկում
Ընդհանուր կենդանի սեսիա բոլոր մասնակիցների հետ՝ մոդերատորի հարցերով
12:00 – 12:40 | Ֆոկուս-քննարկում
«Ի՞նչ պետք է ուսուցանել ապագա մարքեթոլոգներին»
Ձևաչափ՝ «Հավաքիր իդեալական մարքեթոլոգին» (ինտերակտիվ)
Ինչպես է անցկացվում՝
Ի՞նչը պետք է հստակ հանել ներկայիս ուսուցումից
Ի՞նչ հմտությունների բացակայության դեպքում մարքեթոլոգը «չի գոյատևի» 2026-ին
Որտե՞ղ է հիմնական խզումը՝ տեսություն vs պրակտիկա
Արդյունք → պատրաստ «մարքեթոլոգի կերպար»
12:40 – 13:00 | Արդյունքներ և ինսայթներ
Հիմնական եզրակացությունների հավաքագրում
Մասնակիցների վերջնական մտքեր
Ինչ կարելի է ներդնել արդեն վաղը
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսիին ստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։





.jpeg)


