ՀՌՀ կազմակերպում է ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ
Հայ-Ռուսական համալսարանը կազմակերպում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ: Նշված հատուկ ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Անվճար տեղերի քանակը` 15:
Մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյունքներով, հատկացված անվճար տեղերի լրացման դեպքում, կիրականացվի նաև ընդունելություն վճարովի ուսուցման համակարգում` տարեկան 750.000 ՀՀ դրամ վարձավճարով: Վճարովի հիմունքներով ուսուցմամբ դասարանների ձևավորման համար աշակերտների թվաքանակի նվազագույն շեմը սահմանվում է 10:
Հատուկ դասարան ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույց «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում:
Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Հայ-Ռուսական համալսարանում դիմորդների համար հարցազրույցից առաջ նաև կգործի Ամառային դպրոց, որտեղ կդասավանդեն Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրենի ժ/պ ֆ-մ.գ.դ., պրոֆեսոր Է. Ղազարյանը, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն մ.գ.թ. Ա. Դարբինյանը:
Աշակերտները օգտվում են ՀՌՀ նյութատեխնիկական բազայից` ի դեմս սպորտկոմպլեքսի, համակարգչային լսարանների, գրադարանի և այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաների:
Դպրոցի շրջանավարտները պարտավոր են ուսումը շարունակել Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի բաժիններում:
Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ ընդունվելիս:
Դիմելու ժամկետներն են՝ 2024 թ. ապրիլի 15-ից հունիսի 30-ը:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
1. Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
2. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն,
3. Ծննդյան վկայականի պատճեն,
4. Ծնողների անձնագրերի պատճեններ,
5. Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
6. Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն:
1. Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
2. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն,
3. Ծննդյան վկայականի պատճեն,
4. Ծնողների անձնագրերի պատճեններ,
5. Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
6. Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով 091-54-77-10, 091-20-90-41: