event

«Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր»՝ մագիստրոսական ծրագիր

  • 13 Հունիս , 2022
Հայ-ռուսական համալսարանն իրականացնում է ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅՈւՆ 2022-2023 ուսումնական տարվա համար «Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր» մագիստրոսական ծրագրի համար։
 
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը ներառյալ։

Ծրագրի շրջանակներում ուսանողները կստանան ամբողջական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ռադիլոկացիոն և ռադիոնավագնացության հետազոտման, նախագծման և պատրաստման համար;
 
Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական դասընթացները՝
•   Ռադիոլոկացիոն  և ռադիոնավագնացության համակարգեր
•   Ազդանշանների գեներացման և ձևավորման սարքավորումներ
•   Ռադիոլոկացիոն կայանների անտենային համակարգեր
•   Թռչող ապարատների շարժումների կառավարման վերահսկում
•   Ռադիոլոկացիոն ազդանշանների մշակումը
•   ԳԲՀ սարքերի նախագծման համակարգչային տեխնոլոգիաներ

Մագիստրոսական ծրագիրը
•   իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի և «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև ստեղծված «Հեռահաղորդակցություն» բազային ամբիոնում, 
•   նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ տեսական, կիրառական և փորձնական գիտելիքներ ռադիոլոկացիոն համակարգերի և թռչող սարքերի ղեկավարման ու կառավարման ոլորտներում, մասնավորապես՝ նոր ռադիոլոկացիոն համակարգերի նախագծում և պատրաստում, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում ու ուղեկցում և այլն։ 
 
Ընդունելության քննության ՀԱՐՑԱՇԱՐ >> 
Ուսման վարձը՝ 400 000 AMD (2022-2023 ուսումնական տարվա համար)։
 


Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ [email protected]
Viber/WhatsApp: +374 99 40 61 57
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Էլ․ հասցե: [email protected]
Հեռ.: +374 91 75 76 96