ՌՀՀ-ում տեղի կունենա միջազգային ներդրումային իրավունքի վերաբերյալ դատախաղ
Դեկտեմբերի 13-14-ը Ռուս-Հայկական համալսարանի դատական նիստերի դահլիճում տեղի կունենա միջազգային ներդրումային իրավունքի վերաբերյալ դատախաղ։
Դատախաղը ներկայացնում է ներդրողների և պետությունների իրավունքների պաշտպանության հարցերը՝ միջազգային ներդրումային իրավունքի շրջանակներում, հատուկ շեշտը դնելով պայմանագրի կամ միջազգային պայմանագրի հիման վրա ներդրումային արբիտրաժում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID) գործերը քննելու ընթացակարգի վրա։
Խաղի թեման արտացոլում է միջազգային ներդրումների ոլորտում առկա մարտահրավերները և ընդգծում ներդրող-պետություն վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունը։ Մասնակիցները ոչ միայն կխորացնեն միջազգային ներդրումային արբիտրաժի վերաբերյալ իրենց գիտելիքները, այլև գործնական պատկերացում կկազմեն ICSID գործերի քննության գործընթացի մասին, որը աշխարհում ներդրումային վեճերի լուծման ամենահեղինակավոր և պահանջված ֆորումներից մեկն է։
Այս ձևաչափը ուսանողներին հնարավորություն կտա զարգացնել վերլուծական և փաստարկային հմտությունները, սովորել ձևակերպել իրավական դիրքորոշումները միջազգային վեճերում և ավելի լավ հասկանալ մասնավոր և հանրային շահերի փոխազդեցության գործընթացները համաշխարհային տնտեսությունում։
Մասնակցելու կարգը՝
• Յուրաքանչյուր թիմ պետք է լրացնի գրանցման ձևաթուղթը >>
• Համալսարանը ներկայացնող թիմը կարող է բաղկացած լինել երկուսից չորս անդամից: Թիմը կարող է ունենալ առավելագույնը երկու մարզիչ:
• Թիմը կարող է մասնակցել նաև առանց մարզչի, սակայն այս դեպքում թիմի անդամներից մեկը պետք է լինի թիմի կոնտակտային անձը, որը պատասխանատու կլինի թիմի և դատախաղի կազմակերպչական հանձնաժողովի միջև բոլոր հաղորդակցությունների համար:

Դատախաղի ժամանակացույց.
2025 թվականի նոյեմբերի 1 – թիմերի գրանցման վերջնաժամկետ։
2025 թվականի հոկտեմբերի 30 – թիմերի կողմից դատական գործի վերաբերյալ պարզաբանող հարցեր ներկայացնելու վերջնաժամկետ։
2025 թվականի նոյեմբերի 1 – թիմերի գրանցման վերջնաժամկետ։
2025 թվականի հոկտեմբերի 30 – թիմերի կողմից դատական գործի վերաբերյալ պարզաբանող հարցեր ներկայացնելու վերջնաժամկետ։
2025 թվականի նոյեմբերի 17 – գրավոր աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ։
2025 թվականի դեկտեմբերի 13-14 – եզրափակիչ փուլ։
2025 թվականի դեկտեմբերի 13-14 – եզրափակիչ փուլ։
Միջոցառման լեզուն՝ հայերեն։
Խնդրում ենք կապ հաստատել կազմակերպիչների հետ և Կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Միջոցառումը կազմակերպվում է Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի Ինստիտուտի կողմից՝ Resolve Academy-ի հետ համատեղ։