event

ՀՌՀ-ում տեղի կունենա «Միջազգային անվտանգություն և հակամարտությունների կարգավորում» վերնագրով 3-օրյա սեմինար

  • 23 Հունիս , 2022
Հունիսի 27-29 Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա «Միջազգային անվտանգություն և հակամարտությունների կարգավորում» վերնագրով 3-օրյա սեմինարը։ Միջազգային սեմինարը կազմակերպվել է Իսրայելի Թել Ավիվի համալսարանի հետ համատեղ։

Սեմինարին մասնակցելու են 16 մագիստրանտներ և ասպիրանտներ երկու համալսարաններից։ 3 օրերի ընթացքում մասնակիցները կլսեն դասախոսություններ՝ նվիրված այնպիսի թեմաներին, ինչպիսիք են Հայաստանում և Իսրայելում տեղի ունեցող պետականաշինության և բանակաշինության գործընթացները, սփյուռքի հետ հարաբերությունները, ինչպես նաև ղարաբաղյան և պաղեստինա-իսրայելական հակամարտությունները և հնարավոր կարգավորումները արդի աշխարհակարգի կերպափոխումների պայմաններում։

Բացման արարողությունը և պլենար նիստը տեղի կունենան հունիսի 27-ին ժամը 11:00-ին Հայ-Ռուսական համալսարանում։