
- 12 Ապր
- 2023
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ
Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 2-ը ներառյալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
2. Ճարտարապետություն գիտություններ,
3. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում կենսաբանական գիտություններ),
4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև ռազմական գիտություններ),
5. Մանկավարժական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.
• Նորարար և կիրառական նշանակություն,
• կապահովեն ներկայացված գաղափարի շարունակականություն,
• գաղափարն կունենա հանրային մասնակցության բաղադրիչ,
• կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ: