- 05 Մար
- 2026
ՌՀՀ-ում կանցկացվի «Բարխուդարյան ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտամեթոդական համաժողովը կանցկացվի
«Բարխուդարյան ընթերցումներ» II միջազգային գիտամեթոդական համաժողովը կանցկացվի Ռուս-Հայկական համալսարանում մայիսի 7-8-ը։
«Բարխուդարյան ընթերցումներ» II միջազգային գիտամեթոդական համաժողովը կանցկացվի Ռուս-Հայկական համալսարանում մայիսի 7-8-ը։
Համաժողովը շարունակում է գիտական երկխոսության ավանդույթը՝ ուղղված ռուսագիտության և ռուսաց լեզվի դասավանդման մեթոդների արդիական խնդիրների ըմբռնմանը ժամանակակից սոցիալ-մշակութային համատեքստում։ «Բարխուդարյան ընթերցումները» մասնագիտական հարթակ է ռուսաց լեզվի դասավանդման գիտական գաղափարների, մանկավարժական փորձի և նորարարական պրակտիկայի փոխանակման համար։
Մասնակիցները կանդրադառնան ՀՀ կրթական տարածքում ռուսաց լեզվի գործունեությանը, ռուսաց լեզվի որպես օտար լեզու դասավանդման մեթոդների զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրմանը ուսումնական գործընթացում և թարգմանության դերին ռուսաց լեզվի որպես օտար լեզու դասավանդման մեջ։ Հատուկ ուշադրություն կդարձվի դասավանդման ավանդական և նորարարական մոտեցումների համադրությանը, կրթության թվայնացմանը և ուսանողների մասնագիտական հաղորդակցական կարողությունների զարգացմանը։
Համաժողովին հրավիրվում են մասնակցելու համալսարանական դասախոսներ և դպրոցական ուսուցիչներ, հետազոտողներ, ասպիրանտներ և մագիստրոսներ։
Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Գիտաժողովը կազմակերպվում է Ռուսագիտության կենտրոնի և ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի կողմից։







