research
  • 30 Ապր
  • 2026

ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Մարտենսի անվան միջազգային մրցույթում

    Մասնակիցները ձեռք են բերել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման արժեքավոր գործնական փորձ

    Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողների թիմը մասնակցել է Ֆ. Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթի եզրափակիչ փուլին, որը կայացել է Մոսկվայում։

    ՌՀՀ-ն մրցույթում ներկայացրել են «Իրավագիտություն» ուղղության III կուրսի ուսանողներ Ալեքսանդր Ռիբուշկինը, Դարյա Մարջանյանը և Լյուբով Խաչատրյանը։ Թիմի մարզիչն էր ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս Նարեկ Աբգարյանը։

    Թիմը հաջողությամբ հաղթահարել է ընտրական փուլը՝ պատրաստելով գրավոր դիրքորոշում առաջարկված խնդիրների հիման վրա, և ընդգրկվել է լավագույն 24 թիմերի թվում՝ ստանալով հրավեր մասնակցելու մրցույթի առկա փուլին։

    Մրցույթի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման արժեքավոր գործնական փորձ՝ իրականին մոտ պայմաններում, ինչպես նաև խորացրել են իրենց գիտելիքները զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության և մարդասիրական գործունեության ոլորտներում։

    Մրցույթի արդյունքներով թիմը պարգևատրվել է պատվոգրերով՝ ակտիվ մասնակցության և բարձր պատրաստվածության մակարդակի համար։

    Նշենք, որ մրցույթի կազմակերպիչն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։