- 30 Ապր
- 2026
Աննա Սալոմեն ՌՀՀ-ում անցկացրել է վարպետաց դաս
Հանդիպման ընթացքում Աննա Սալոմեն կիսվել է իր գործնական փորձով, գործիքներով և իրական կեյսերով:
Աննա Սալոմեն՝ մարքեթինգի մասնագետ և անձնական բրենդինգի էքսպերտ, ՌՀՀ-ում անցկացրել է վարպետաց դաս՝ «Անձնական բրենդինգ. ինչպես կառավարել տպավորությունները» թեմայով։
Հանդիպման ընթացքում Աննա Սալոմեն կիսվել է իր գործնական փորձով, գործիքներով և իրական կեյսերով՝ անձնական բրենդի ձևավորման վերաբերյալ։ Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կառուցել վստահություն, կառավարել առաջին տպավորությունը և ստեղծել անձնական պատմություն, որը հիշվում է և առանձնացնում մյուսներից։
Առանձնահատուկ շեշտ է դրվել այն հանգամանքի վրա, որ այսօր անձնական բրենդը ձևավորվում է ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների միջոցով, այլ նաև հաղորդակցման հետևողականության, սեփական արժեքը հստակ ձևակերպելու կարողության և թվային միջավայրում ներկայության միջոցով։ Էքսպերտը ընդգծել է, որ ուժեղ բրենդը «ընդհանուր կերպար» չէ, այլ հստակ և կայուն հեղինակություն, որը ձևավորվում է կոնկրետ գործողություններից և որոշումներից։
Աննա Սալոմեն հանդիսանում է Anna Salome Fashion Marketing Agency-ի հիմնադիրը, ինչպես նաև բրենդների զարգացման խորհրդատու՝ ընկերությունների և մասնագետների համար։ Նրա մասնագիտական փորձը ներառում է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Marketing Director-ի դիրքերը Keron Development Foundation-ում և Green Rock-ում, որտեղ նա զբաղվել է մարքեթինգային ռազմավարությունների մշակմամբ, բրենդների զարգացմամբ և բիզնեսի ցուցանիշների բարելավմամբ։ Նրա փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ նորաձևության արդյունաբերությունից մինչև բժշկական և հասարակական նախագծեր։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։




.jpeg)


