
- 23 Մայ
- 2024
ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոնի 250-ից ավելի ուսանողներ ստացան վկայականներ
ՀՌՀ Մշակույթի տանը տեղի ունեցավ Նախաբուհական կրթության կենտրոնի սաների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Նախաբուհական կրթության կենտրոնի սաների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ին ՀՌՀ Մշակույթի տանը: Այս տարի 256 սան ստացել են Ներբուհական կրթության կենտրոնի ավարտական վկայականներ:

Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում 2002 թվականից գործում է Նախաբուհական կրթության կենտրոնը, որը դիմորդներին նախապատրաստում է ՀՌՀ և այլ բուհեր ընդունվելու համար։ Պարապմունքներն անց են կացվում ռուսերեն և հայերեն լեզուներով (սովորողի ընտրությամբ), իսկ խմբերը ձևավորվում են ըստ գիտելիքների մակարդակի ։
Մանրամասները` այստեղ։
Մանրամասները` այստեղ։
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", III կուրս)
("Լրագրություն", III կուրս)