- 19 Սեպ
- 2024
Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Ուսանողները հայրենասիրական երգերով ու ազգային պարերով հետաքրքիր ծրագիր էին պատրաստել:
Սեպտեմբերի 19-ին ՀՌՀ մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառում։ Լեզվաբան ուսանողները հայրենասիրական երգերով ու ազգային պարերով հետաքրքիր ծրագիր էին պատրաստել, որոնք այս առանձնահատուկ օրը, բանաստեղծի խոսքերով, նպատակ էին հետապնդում մեղմել մեր ժողովրդի կորուստների ցավը, լցնել սրտերը հավատով ու հույսով և ընդգծել միասնության և հայոց հողի հանդեպ սիրո կարևորությունը:
«Այսօր մենք հավաքվել ենք նշելու մի նշանակալից իրադարձություն՝ Հայաստանի Անկախության օրը: Ուսանողներն ուրախությամբ արտահայտում են իրենց մեծ սերը առ Հայրենիք, առ Հայաստան: Թող մեր երկիրը լինի խաղաղ և բարգավաճող: Շնորհավո՛ր Հայաստանի Անկախության տոնը», - կիսվեց Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ Արմինե Սիմոնյանիը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՀՌՀ ԲՄՀԻ-ի լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնը։