- 02 Սեպ
- 2024
Շնորհավոր Գիտելիքի օր
Հայ-Ռուսական համալսարանում նշվեց Գիտելիքի օրը և նոր ուսումնական տարվա սկիզբը։
Սեպտեմբերի 2-ին Հայ-Ռուսական համալսարանում նշվեց Գիտելիքի օրը և նոր ուսումնական տարվա սկիզբը։ Տոնի առթիվ ուսանողներին և դասխոսներին շնորհավորել է ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:
«Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այսօր ձեր կյանքում փոխվում է ամեն ինչի և՛ ձևաչափը, և՛ բովանդակությունը. այսօրվանից դուք արդեն ինքնուրույն մարդիկ եք, քանի որ համալսարանական կրթությունը էապես տարբերվում է դպրոցական կրթությունից։ Այստեղ ձեզ ոչ թե կսովորեցնեն, այլ ինքներդ կսովորեք, իսկ մենք կօգնենք ձեզ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ:
ՀՌՀ-ն հայտնի է նրանով, որ մենք երկար տարիներ գիտության և կրթության շատ ուղղութթյուններում առաջատար ենք: Մեր համալսարանում սովորում են շուրջ 5000 հոգի, ովքեր ուսանողներ են, դպրոցականներ և ասպիրանտներ: Այսօր մենք ունենք ավելի քան 13000 շրջանավարտներ: Մեր ուսանողները կրթվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթական չափորոշիչներով:
Դուք կսովորեք միասին, նույն համալսարանում։ Այսօր մենք ներկայացնում ենք երկրի լավագույն գիտնականներին և դասախոսներին։ Մեր ուսումնական գործընթացը հարստացել է լավագույն և առաջատար գիտնականների ներկայությամբ և մասնակցությամբ, ովքեր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լավագույն բուհերի դասախոսներ են։ Մեզ մոտ աշխատում են ամենաուժեղ պրակտիկներ, գործունեության տարբեր ոլորտների և բիզնես ոլորտների առաջատարներ: Այս ամենը հնարավորություն կտա արդեն ուսումնական գործընթացի ընթացքում ձեզ զգալ մասնագետ։ Մենք երկար տարիներ առաջնային տեղեր ենք զբաղեցնում միջազգային վարկանիշային աղյուսակներում, մեր համալսարանն ամենաբարձր վարկանիշն ունի, բայց մեր ունցած ամենաուժեղ կողմը՝ մեր ուսանողներն են»,- ասաց ռեկտորը՝ շնորհավորելով ուսանողներին։
Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ ուսանողներին և դասախոսներին շնորհավորել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և Հայաստանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիսեստվո) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ Նրանք ուսանողներին մաղթեցին լավ սովորել և ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչ ճանապարհ էլ որ ընտրած լինեն։ Վադիմ Ֆեֆիլովը խոսեց նաև Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հնարավորությունների մասին։ Ձևավորված բարի ավանդույթի համաձայն ներկաների համար ելույթ ունեցան ՀՌՀ «Ուսմունք» դպրոցի սաները։ Արարողությունից հետո առաջին կուրսեցիներին հրավիրեցին Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տուն, որտեղ ուղորդող խոսքով հանդես եկավ ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։
Նա նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՌՀ-ում աննախադեպ մեծ ընդունելություն է կատարվում: Ռեկտորը հիշեցրեց, որ համալսարանը սկսել է գործել 1997թվականիից. այն ժամանակ սովորում էր մոտ 60 ուսանող, իսկ այսօր արդեն մոտ 5000 երիտասարդ կա։
ՀՌՀ ռեկտորն ընդգծեց, որ բուհի գործունեության և զարգացման ողջ ընթացքում մշտական է մնացել բուհի հիմնադիրների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների անմիջական և նշանակալի աջակցությունը։