- 01 Հու
- 2026
ՌՀՀ աշխատակիցներն ու ուսանողները մասնակցել են Հայկական տնտեսական ասոցիացիայի տարեկան համաժողովին
Գիտական ծրագրի շրջանակներում ՌՀՀ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը և դոցենտ Անի Գալստյանը ներկայացրեցին իրենց համատեղ հետազոտությունը:
ՌՀՀ առաջատար հետազոտողները, դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին Հայաստանի տնտեսագիտական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովին (Armenian Economic Association Annual Meeting), որն անցկացվեց Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 29-ից հուլիսի 1-ը։
Գիտական ծրագրի շրջանակներում ՌՀՀ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը և ամբիոնի դոցենտ Անի Գալստյանը ներկայացրեցին իրենց համատեղ հետազոտությունը՝ «Inflation Targeting in the Slowdown of Economic Growth in Developing Countries» թեմայով, որը նվիրված է զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման պայմաններում գնաճի թիրախավորման առանձնահատկություններին։
Պրոֆեսոր Ոսկանյանը նշեց, որ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Ուսանողական գիտական ակումբի անդամ հանդիսացող «Տնտեսագիտություն» ուղղության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար գիտաժողովին մասնակցությունն անգնահատելի փորձ էր: Այն ապագա տնտեսագետներին հնարավորություն տվեց ծանոթանալու արդի գիտական հետազոտություններին, շփվելու ոլորտի առաջատար փորձագետների հետ, փոխանակելու մասնագիտական գաղափարներ և ավելի խորությամբ ընկղմվելու ժամանակակից տնտեսական օրակարգի մեջ։







