- 18 Փետ
- 2026
Կայուն զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու Սիլվի Նշանյանը բաց դասախոսությամբ հանդես եկավ ՌՀՀ-ում
Դասախոսության թեման էր «Կայուն զարգացում առանց պատրանքների․ էությունը, մոլորությունները և գործնական արժեքը»:
Փետրվարի 18-ին ՌՀՀ-ում կայուն զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու Սիլվի Նշանյանը, ով ունի ավելի քան տասնամյա փորձ արտադրանքի, ծրագրերի և գործառնական ռազմավարության կառավարման բնագավառում՝ ստարտափներում, պետական հատվածում և Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերություններում, կարդաց բաց դասախոսություն` «Կայուն զարգացում առանց պատրանքների․ էությունը, մոլորությունները և գործնական արժեքը» թեմայով։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







