research
  • 06 Մար
  • 2024

ՀՌՀ մագիստրանտ, դասախոս Զինավարդ Պապյանը մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի դասընթացներին

    JVI դասընթացին մասնակցելու հնարավորությունը ընձեռնել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

    Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքական տնտեսության» ուղղության մագիստրանտ, տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության խնդիրների ամբիոնի դասախոս Զինավարդ Պապյանը մասնակցել է «Nowcasting» (Վիեննա, Ավստրիա) թեմայով Վիեննայի համատեղ ինստիտուտի (JVI) դասընթացին: 
     
    Դասընթացը տեղի ունեցավ փետրվարի 19-ից մարտի 1-ը, անգլերենով՝ բանավոր ձևաչափով: Միջոցառմանը ներկա էին 19 երկրի ներկայացուցիչներ:
     
    Joint Vienna Institute տարածաշրջանային ուսուցման կենտրոն է, որը ստեղծվել է մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՀ-ի: Ինստիտուտի ուսուցումը նվիրված է մակրոտնտեսական քաղաքականության և մակրոտնտեսական կառավարման, դրամավարկային և փոխարժեքային քաղաքականության, ֆինանսական հատվածի կայունության, հարկային քաղաքականության և հարկային վարչարարության, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտացված թեմաներին:
     
     «Մեծ թվով փոփոխականներ պետք է օգտագործվեն երկրի տնտեսական աճի ճշգրիտ կանխատեսումները ստանալու համար։ Սակայն այս ցուցանիշները հրապարակվում են տարբեր հաճախականությամբ, օրինակ՝ ամեն օր, շաբաթական, ամսական, եռամսյակային, տարեկան: Հաճախ, նախքան կանխատեսում անելը, նմուշի վերջում որոշ արժեքներ բաց են թողնվում հետաձգումների առկայության պատճառով», - նշեց Զինավարդ Պապյանը:  
     
    Որպես դասընթացի մաս, նա ուսումնասիրել է տարբեր մոդելներ (Bridge, Midas, U-Midas, Ridge, Lasso, Elastic net, Factor model, Three Pass Regression Filter, Dynamic Factor model, Mixed Frequency VAR), որոնք թույլ են տալիս կանխատեսել Nowcasting մեթոդի օգտագործմամբ: 

    «Սա արժեքավոր փորձ էր գիտական հաղորդակցության հաստատման և աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների մոդելավորման և կանխատեսման միտումների քննարկման հարցում: Ձեռք բերված գիտելիքները կարող են օգտագործվել մեր ինստիտուտի գիտական հետազոտությունների հետագա զարգացման համար»:

    Հարկ է նշել, որ Զինավարդ Պապյանը հանդիսանում է նաև ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնտեսության ոլորտի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի աշխատակից:
     
     

    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    (՞Լրագրություն", III կուրս)