- 20 Հու
- 2023
ՀՌՀ-ն և ՌԴ «ՏԲԴ» հետազոտական համալսարանը անցկացնում են մրցույթ «Պաստառ» և «Կոլաժ» անվանակարգերում
Մրցույթի մասնակիցներին հաջողվել է զգալ, վերանայել/վերարժևորել նրա աշխատանքը և նոր լուծումներ ներդնել իրենց աշխատանքում։
Հայ-Ռուսական համալսարանը և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (НИУ ВШЭ) անցկացնում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մրցույթ «Պաստառ» և «Կոլաժ» անվանակարգերում։
««Կոլաժ» անվանակարգում արդեն ձևավորվել է կարճ ցուցակը (short list), որը շատ խիտ և հյութալի է ստացվել։ Մրցույթի համար ստացել ենք 250 նախագիծ։ Մեծ հաճույք էր աշխատել ժյուրիի կազմում․ նույնիսկ գեղեցկության գերչափաբաժին էր: Այնուամենայնիվ, զարմանալի չէր։ Կարելի էր կանխատեսել, որ Սերգեյ Փարաջանովի ժառանգությունը և նրա կերպարի մասշտաբները վիզուալ արվեստի աշխարհում բազմաթիվ վառ մասնակիցների կներգրավեն մրցույթին։ Անհամբեր կսպասենք ցուցահանդեսին և կպատրաստվենք փարաջանովյան մրցույթի երկրորդ մասի եզրափակիչին «Պաստառ» անվանակարգում», - նշել է դիզայներ, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) ուղղության ղեկավար Միտյա Խարշակը։
Սերգեյ Փարաջանովն ականավոր կինոռեժիսոր է, սցենարիստ, նկարիչ, «Մոռացված նախնիների ստվերները» (1965թ.), «Նռան գույնը» (1968թ.), «Աշիկ Քերիբ» (1988թ.) և այլ ֆիլմերի հեղինակ։ Նա թողել է գեղարվեստական մեծ ժառանգություն՝ գծանկարներ, կոլաժներ, ինստալյացիաներ, խճանկարներ և այլ գործեր։ Դրանցից շատերը տեղափոխվել և պահվում են նրա տուն-թանգարանում, մյուսները գտնվում են մասնավոր հավաքածուներում։ Փարաջանովի աշխատանքները գունեղ ու դեկորատիվ կոմպոզիցիաներ են՝ ոգեշնչված Հայաստանի ժողովրդական արվեստով։ Դրանցում նա օգտագործել է տարբեր նյութեր (կտոր, թուղթ, փայլաթիթեղ և այլն)՝ ստեղծելով բարդ ու յուրահատուկ կոլաժներ։ Մրցույթի մասնակիցներին հաջողվել է զգալ, վերանայել/վերարժևորել նրա աշխատանքը և նոր լուծումներ ներդնել իրենց աշխատանքում։
Շուտով մենք կհայտարարենք նաև մրցույթի արդյունքները «Պաստառ» անվանակարգում և կպատմենք հաղթողների աշխատանքներով ցուցահանդեսի մասին։ Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված բաց մրցույթը կազմակերպել են Հայ-Ռուսական համալսարանը, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի և Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ։
Հիշեցնենք, որ այս տարի Հայ-Ռուսական համալսարանը և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը «HSE ART AND DESIGN SCHOOL INTERNATIONAL» նոր ուղղության շրջանակներում ՀՌՀ-ի հենքի վրա հայտարարել են «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) եզակի ծրագրի մեկնարկի մասին։