research
  • 08 Հոկ
  • 2026

EFES Insurance ընկերության COO Լևոն Քոչարյանը ուսանողների հետ կիսվեց ծառայությունների առաջխաղացման և հաճախորդների հետ աշխատանքի իր փորձով

    Փորձագետը վերլուծել է ապահովագրական պրոդուկտների մշակման, արժեքային առաջարկի ձևավորման և հաճախորդների հետ հաղորդակցության մոտեցումները։

    Ինչպե՞ս վաճառել ծառայություն, որի արժեքը հաճախորդը գիտակցում է միայն խնդրի ի հայտ գալու պահին։ Եվ ինչո՞ւ են ապահովագրության ոլորտում էմոցիաներն աշխատում ոչ պակաս արդյունավետ, քան պրեմիում ռիթեյլում։

    Ապահովագրական ինդուստրիայում մարքեթինգի առանձնահատկությունների մասին Ռուս-Հայկական համալսարանի ուսանողներին հոկտեմբերի 7-ին պատմել է EFES Insurance-ի գլխավոր գործառնական տնօրեն (COO) Լևոն Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում նա բացատրել է, թե ինչու են այս ոլորտում վաճառքի հիմնական գործոնները դառնում էմոցիաներն ու բրենդի նկատմամբ վստահության մակարդակը։

    «Գնելով Dior կամ Mercedes՝ մարդը վճարում է կարգավիճակի, ճանաչելիության և որոշակի ապրելակերպի համար։ Ապահովագրության մեջ գործում է նույն սկզբունքը․ հաճախորդը գնում է ոչ թե թղթային պոլիսը, այլ ապահովության և հանգստության զգացումը», — նշել է Քոչարյանը։

    EFES Insurance-ի գործնական փորձի օրինակով փորձագետը վերլուծել է ապահովագրական պրոդուկտների մշակման, արժեքային առաջարկի ձևավորման և հաճախորդների հետ հաղորդակցության մոտեցումները։

    Բանախոսը կիսվել է նաև այնպիսի շուկայում մրցակցային առավելությունների ստեղծման փորձով, որտեղ ընտրության հիմնական գործոններ սովորաբար մնում են գինն ու ապահովագրական ծածկույթը։

    Բացի այդ, Լևոն Քոչարյանը պատմել է, թե ինչով է ապահովագրական պոլիսը տարբերվում պաշտպանության ֆիզիկական միջոցներից (ինչպիսիք են կողպեքները կամ տեսախցիկները), և առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն հարցին, թե ինչպես են մարքեթինգը, հաճախորդների փորձառությունն ու սպասարկման որակը օգնում ոչ նյութական խոստումը վերածել սպառողի համար շոշափելի արժեքի։

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։