
- 07 Ապր
- 2022
ՀՌՀ-ի շախմատի թիմը երկրորդն է ՀՀ միջբուհական առաջնությունում
Հայ-Ռուսական համալսարանի թիմը մշտապես մարզում է գրոսմայստեր Նելլի Աղինյանը:
Հայ-Ռուսական համալսարանի թիմը մարտի 23-24-ը մասնակցել է ՀՀ միջբուհական առաջնությանը և գրավել 2-րդ տեղը:
«Մրցաշարն անցավ բավականին հետաքրքիր ձևաչափով. անցած տարի մասնակիցները մրցում էին միայն բլիցում, իսկ այս տարի կազմակերպվեց նաև արագ շախմատի մրցաշար: Ինչպես անցած տարի, այս տարի ևս ես գրավեցի 3-րդ տեղն անհատական հաշվարկով, իսկ աղջիկների միջև թիմային մրցաշարի արդյունքներով ՀՌՀ-ի թիմը գրավեց 2-րդ տեղը: Առաջին տեղը գրավեց Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը, որի կազմում հանդես եկավ ՀՀ կանանց հավաքականի ներկայացուցիչը»,- նշել է ՀՌՀ-ի թիմի անդամ Աննա Խաչատրյանը` հավելելով, որ մեր համալսարանի թիմը մշտապես մարզում է գրոսմայստեր Նելլի Աղինյանը:

Նշենք նաև, որ Շախմատի ակումբային թիմային մրցաշարի (սիրողական շախմատիստների միջև) արդյունքներով ՀՌՀ-ի թիմը նույնպես գրավել է 2-րդ տեղը` զիջելով միայն պրոֆեսիոնալ շախմատիստների թիմին: Մրցաշարը կայացել է մարտի 19-ին ՀՀ շախմատի ակադեմիայում, որին մասնակցել են 2100-ից ցածր ազգային և միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստներով համալրված Երևանի և մարզերի 30 ակումբներ: