research
  • 04 Հու
  • 2025

Պատրաստվե՛ք առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքին

    Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի 315 լսարանում տեղի կունենա ներհամալսարանական կիբեռվարժանքը:

    Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկում է առաջին ուսանողական ազգային կիբեռանվտանգության վարժանքը և փնտրում  երկրի ապագա կիբեռպաշտպաններին: 

    🛡️ Ի՞նչ է սպասվում
    Այս հոկտեմբերին Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողները կմասնակցեն ազգային մասշտաբով կիբեռանվտանգության սիմուլյացիոն մրցույթի, որտեղ կփորձեն լուծել իրական կիբեռ միջադեպեր։ 

    🚀 Ի՞նչ ես ստանում՝ մասնակցելով․
    Իրական փորձ՝ աշխատելով իրական կիբեռսցենարների վրա
    Դառնում ես ՀՀ ուսանողական կիբեռթիմի անդամ
    Հնարավորություն մենկելու Աթենք՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային կիբեռվարժանքին

    Մինչ այդ՝
    🔥 Հուլիս-օգոստոսին կանցկացվի ներհամալսարանական ընտրական փուլ, որոնցում լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք Ուսանողական ազգային կիբեռվարժանքին։ Սա քո հնարավորությունն է դառնալու Հայաստանի ուսանողական կիբեռթիմի անդամ:
     
    Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի 315 լսարանում տեղի կունենա ներհամալսարանական կիբեռվարժանքը:
     
    Ովքե՞ր կարող են դիմել․
    Ուսանողներ, ովքեր՝
    ✅ Սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ
    ✅ Սովորում են  Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում 
    ✅ Տիրապետում են առնվազն B1 մակարդակի անգլերենի
     
    Նշենք, որ Ռուս-Հայկական համալսարանում միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։ Մանրամասների համար կարող եք դիմել Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռ.Հ. Արամյանին՝ [email protected] էլ. հասցեով։