research
  • 26 Ապր
  • 2024

Հայ-Ռուսական համալսարանը միացավ «Հաղթանակի Թելադրություն» Միջազգային պատմական ակցիային

    Սա Հայրենական մեծ պատերազմի իմացության ամենամասշտաբային ստուգարքներից մեկն է:

    Ապրիլի 26-ին ՀՌՀ-ում տեղի ունեցավ «Հաղթանակի Թելադրություն» միջոցառումը, որի նպատակը հասարակության լայն հատվածի ներգրավելն է Հայրենական մեծ պատերազմի ուսումնասիրմանը, ինչպես նաև երիտասարդների պատմական գրագիտության բարձրացումն ու հայրենասիրական դաստիարակությունը:

    «Մենք յուրահատուկ կարևորություն ենք տալիս այս միջոցառմանը, քանի որ այն հանդիսանում է հիշողության և հարգանքի խորհրդանիշ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կատարված հերոսական սխրանքներին: Այս թելադրությունը հիշեցնում է մեզ մեր նախնիների ուժի և խաղաղության ու միասնության պահպանման անհրաժեշտության մասին: Սա օգնում է պահպանել և փոխանցել պատմական հիշողությունը հաջորդ սերունդներին», - ընդգծեց ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսսոր Էդվարդ Սանդոյանը:

    Նշենք, որ միջոցառումը տեղի է ունենում արդեն 6-րդ անգամ: Հարթակները բաց են եղել ռուսական բոլոր շրջաններում և մի շարք երկրներում: Նախորդ տարի մասնակիցների թիվը կազմել էր 1.9 միլլիոն: Հայաստանում միջոցառման կազմակերպիչներն էին Հայ-Ռուսական համալսարանը (Հումանիտար գիտությունների ինստիտուտի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն) և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը:
     
    «Հատկանշական է, որ այս տարի ներառված էին հարցեր Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների մասին: Կարծում եմ, այս հարցերը ամենաշատը կհետաքրքրեն ուսանողներին: Մենք շատ ուրախ ենք, որ ՀՌՀ-ն համաձայնեց այս միջոցառման անցկացման հարթակ հանդիսանալ», - ընդգծեց «Ռուսական տան» ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան:

    Առավելագույն միավորներ հավաքած դաշնային հաղթողները հնարավորություն կունենան ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, որին հնարավոր չէ մասնակցել առանց հատուկ հրավերի։ Բացի այդ, լավագույն մասնակիցներին կտրամադրվեն արտոնություններ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտացված ֆակուլտետներ ընդունվելիս:
     
     
     
    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    ("Լրագրություն", III կուրս)