research
  • 18 Նոյ
  • 2024

ՀՌՀ դասախոսները հանդես եկան գիտական զեկուցումներով Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովին

    Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին։ 

    Հոկտեմբերի 11-12-ին Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, ամբիոնի դոցենտներ Նաիրա Իսկանդարյանը և Հասմիկ Խաչատրյանը  մասնակցեցին ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովին՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ» վերտառությամբ։ Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին։ 

    Համալսարանի դասախոսները հանդես եկան գիտական զեկուցումներով, մասնակցեցին քննարկումների։