research
  • 12 Փետ
  • 2021

Ռուս-Հայկական համալսարանի Գիտական Խորհրդի հայտարարությունը

    Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ:

    ԲՄԿ ՊՈՒՀ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 
    ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
     
    Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև
    հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին,
    հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը,
    հաշվի առնելով Համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ  7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ,
    ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
    իր անվերապահ աջակցությունը Համալսարանի  ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:

    1. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ: Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի  կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը: Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են Սերը, Արդարությունը, Արժանապատվությունը, Ակադեմիական Ազատությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Ճանաչողությունը և Անձնական աճը: 

    Մենք ՀՊԱՐՏ ենք լինել այն հզոր ընտանիքի մի մասը, որը կոչվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, ՀՊԱՐՏ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավարաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը: Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից:
     
    2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը:

    Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին:
     
    3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար, մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին: 
     
    Ռուս-Հայկական  (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։ 

    Հակառակ պարագայում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա:
     

    Փետրվարի 11, 2021 թ.
     

     
    ЗАЯВЛЕНИЕ 
    УЧЕНОГО СОВЕТА ГОУ ВПО РОССИЙСКО-АРМЯНСКОГО (СЛАВЯНСКОГО) УНИВЕРСИТЕТА
     
    Руководствуясь п. 3 статьи 38, п. 1 статьи 42 и статьей 74 Конституции РА, а также, 
    оставаясь верными принципам, закрепленным в статье 4 Закона РА «О высшем и послевузовском профессиональном образовании»,
    на основании внутренних нормативных актов ГОУ ВПО Российско-Армянского (Славянского) университета (далее – РАУ),
    принимая во внимание обеспокоенность сложившейся общественно-политической ситуацией, выраженную в Открытом письме ректора РАУ, доктора экономических наук, профессора, члена-корреспондента НАН РА, 7-го премьер-министра РА Армена Дарбиняна премьер-министру РА Николу Пашиняну
    УЧЕНЫЙ СОВЕТ РОССИЙСКО-АРМЯНСКОГО (СЛАВЯНСКОГО) УНИВЕРСИТЕТА ЗАЯВЛЯЕТ 
    о своей безоговорочной поддержке ректору РАУ Армену Размиковичу Дарбиняну. 

    1. Личный вклад и роль Армена Дарбиняна в создании, становлении и развитии Российско-Армянского (Славянского) университета неоценимы. Российско-Армянский (Славянской) университет – уникальный научно-образовательный межгосударственный проект, лучший пример состоявшегося российско-армянского сотрудничества и дружбы народов, взаимного обогащения культур, образовательных традиций и научного опыта. Успех РАУ как лучшего университета Республики Армения, подтвержденный сегодня мировым рейтингом университетов (QS University World Ranking EECA – 2021), стал возможным именно благодаря многолетнему целенаправленному и кропотливому труду и лидерским качествам Армена Дарбиняна как руководителя. Стратегия, избранная Арменом Дарбиняном в развитии университета, его эффективная управленческая политика и богатый опыт стали залогом многочисленных побед и достижений коллектива и студенчества РАУ. В основу деятельности университета были заложены принципы командного духа и беззаветного служения науке и образованию. Ректором РАУ была сформирована особая университетская атмосфера, построенная на приверженности к таким высоким Ценностям, как Любовь, Справедливость, Достоинство, Академическая Свобода, Созидательность, Солидарность, Познание и Личностный рост. 

    Мы ГОРДЫ являться частью огромной семьи под названием Российско-Армянский (Славянский) университет, ГОРДЫ своим руководителем и считаем безосновательным и нелегитимным требование отставки Армена Дарбиняна с занимаемой должности.  
     
    Заявляем, что для нас неприемлемо любое внешнее давление, РАУ будет и дальше оставаться бастионом академической свободы, вне зависимости от политической конъюнктуры и пертурбаций.

    2. На протяжении своего существования университет демонстрировал аполитичность и неангажированность, оставаясь преданным принципам академической свободы и автономии. В то же время сложившаяся в стране после последней арцахской войны геополитическая, социально-экономическая и общественно-политическая ситуация вынуждает нас высказать свою позицию. 

    Публично заявляем – в стране более не может быть власти, сформированной в результате уличных движений: так называемая «бархатная» революция в итоге привела к трагическим последствиям, огромным территориальным и человеческим потерям, катастрофе общенационального масштаба. Страна унижена и растерзана. А решение правящей власти об отмене проведения внеочередных парламентских выборов фактически выносит окончательный приговор государству и армянскому народу.

    3.    Учитывая крайне плачевное положение, в котором оказалась Республика Армения, во избежание полноценного коллапса и с целью спасения страны и государства, мы выступаем с заявлением о необходимости решения сложившихся проблем конституционно-правовым путем.

    Ученый совет Российско-Армянского (Славянского) университета требует срочного формирования такого правительства, в состав которого войдут представители оппозиционных политических сил, избранные в результате консенсуса и наделенные политической неприкосновенностью. Следующим шагом должно стать проведение внеочередных свободных и справедливых выборов парламента, осуществленных в строгом соответствии с Конституцией и Законами РА.

    В противном случае Ученый совет Российско-Армянского (Славянского) университета считает, что Правительство Республики Армения во главе  с премьер-министром Николом Пашиняном должно незамедлительно подать в отставку.

     

    11 февраля 2021 года