research
  • 25 Մար
  • 2025

«Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»

    Մարտի 26-ին՝ ժ. 13:00-ին, Օրբելու անվան լսարանում կանցկացվի ինտերակտիվ դասախոսություն, որը կվարի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԱՊՀ և մերձավոր երկրների լեզուների և մշակույթների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Արմինե Մարտիրոսյանը:

    Մարտի 26-ին՝ ժ. 13:00-ին, ՀՌՀ նոր մասնաշենքի Օրբելու անվան լսարանում կանցկացվի ինտերակտիվ դասախոսություն, որը կվարի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԱՊՀ և մերձավոր երկրների լեզուների և մշակույթների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. 
    Արմինե Մարտիրոսյանը:

    Դասախոսության թեման է. «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»:
     
    Քննարկման հարցեր`
    - Հայոց լեզուն հայ և ռուս մշակույթների զուգահեռականներում
    - Օտար լեզուների ուսուցման միջգիտակարգային մոտեցումներ
     
    Դասախոսությանը ներկա կգտնվեն նաև Մոսկվայի լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնի 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ:
     
    Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՌՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոն: