research
  • 01 Նոյ
  • 2024

Հայկական բաժնի հեռակա ուսուցմամբ ընդունված դիմորդների համար

    Խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը համալսարան ներկայացնել նշված փաստաթղթերը:

    Հարգեի դիմորդ,
    շնորհավորում ենք ընդունելության կապակցությամբ:

    Խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը համալսարան ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
    1.    ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ՝ միջուկի հետ)
    2.    անձը հաստատող փաստաթուղթ,
    3.    միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր (առկայության դեպքում)),
    4.    4 լուսանկար (3x4 չափսի),
    5.    հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները համապատասխան բնօրինակ փաստաթղթեր,
    6.    ուսման համար նախատեսված վարձավճարի անդորրագիր (1 կիսամյակի կամ 1 ամսվա)։

    ՀՌՀ հեռակա ուսուցմամբ ընդունված և ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնած դիմորդների ընտանիքի որևէ անդամ պետք է ս․թ․ նոյեմբերի 6-ից մինչև 15-ն այցելի համալսարան 202 սենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծառայության մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և դիմում ներկայացնի տարկետում ձևակերպելու վերաբերյալ, հակառակ դեպքում կկորցնի իրեն տրամադրված տեղը։