research
  • 03 Նոյ
  • 2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հայկական բաժանմունքի դիմորդներին (հեռակա)

    Խնդրում ենք մինչև նոյեմբերի 6-ը համալսարան ներկայացնել նշված փաստաթղթերը:

    Հարգելի դիմորդ,
    շնորհավորում ենք ընդունելության կապակցությամբ:

    Խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը՝ 11:00-ից մինչև 16:00 (ընդմիջում 13:00-ից մինչև  13:30), համալսարան ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
    1. ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ՝ միջուկի հետ)
    2. անձը հաստատող փաստաթուղթ,
    3. միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
    4. 4 լուսանկար (3x4 չափսի),
    5. զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
    6. հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները համապատասխան բնօրինակ փաստաթղթեր,
    7. ուսման համար նախատեսված վարձավճարի անդորրագիր (1 կիսամյակի կամ 1 ամսվա); հաշվեհամար՝ “Արդշինբանկ” ՓԲԸ, հ/h/2480100103250010։
     
    ՌՀՀ հեռակա ուսուցմամբ ընդունված և ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնած դիմորդների ընտանիքի որևէ անդամ պետք է ս․թ․ նոյեմբերի 6-ից մինչև 15-ն այցելի համալսարան 202 սենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծառայության մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և դիմում ներկայացնի տարկետում ձևակերպելու վերաբերյալ, հակառակ դեպքում կկորցնի իրեն տրամադրված տեղը։