research
  • 16 Հոկ
  • 2021

ՀՌՀ-ի կողմից ներկայացված գիտական թեմաները Գիտկոմիտեի կողմից երաշխավորվել են ֆինանսավորման

    Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել Հայ-Ռուսական համալսարանի ներկայացուցիչների թեմաները։

    Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել Հայ-Ռուսական համալսարանի 3 ներկայացուցչի թեմաները (Հայկ Սարգսյան, Գառնիկ Ասատրյան, Սուրեն Զոլյան): 

    Իսկ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկում տեղ է գտել Հայ-Ռուսական համալսարանի 8 ներկայացուցչի անուն (Աշխեն Հովհաննիսյան, Ասյա Բերբերյան, Մարիամ Մոմջյան, Իրինա Պետրոսյան, Էդվարդ Սանդոյան, Արմեն Գրիգորյան, Ռուբեն Կարապետյան, Վահե Դավթյան):

    Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ >>