- 01 Հու
- 2026
ՌՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Թվային հումանիտար գիտությունները գլոբալ աշխարհում» III միջազգային համաժողովին
Համաժողովը համախմբել էր տարբեր երկրների գիտնականների, դասախոսների և թվային տեխնոլոգիաների ու հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների։
Ռուս-Հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դասախոսներ Կարեն Հակոբյանը, Լիանա Պետրոսյանը և Սեդա Թունյանը, ինչպես նաև Կրթական քաղաքականության և կրթության որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Հայրապետովան մասնակցել են «Թվային հումանիտար գիտությունները գլոբալ աշխարհում» III միջազգային գիտագործնական համաժողովին, որը հունիսի 24–26-ը տեղի է ունեցել Մոգիլյովի Բելառուսա-ռուսական համալսարանում։
Համաժողովը համախմբել էր տարբեր երկրների գիտնականների, դասախոսների և թվային տեխնոլոգիաների ու հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների։ ՌՀՀ ներկայացուցիչները ներկայացրել են համալսարանի փորձը թվային տեխնոլոգիաների ներդրման, արհեստական բանականության կիրառման և ռուսագիտության զարգացման ուղղություններով, ինչպես նաև մասնակցել են մասնագիտական քննարկումների՝ նվիրված կրթության թվայնացման, հաղորդակցական հմտությունների վերափոխման և համալսարանների ռազմավարական զարգացման հարցերին։
Համաժողովի շրջանակում անցկացվել է նաև «Արհեստական բանականությունը մասնագիտական գործունեության մեջ» թեմայով վերապատրաստման դասընթացը (հունիսի 22–26), որին մասնակցել են ՌՀՀ 40 աշխատակիցներ։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվել են պետական նմուշի վերապատրաստման վկայականներ։
Ընդհանուր առմամբ համաժողովին մասնակցել են ՌՀՀ 55 դասախոսներ, ինչպես նաև «Ուսմունք» դպրոցի ուսուցիչներ, ասպիրանտներ և հայցորդներ, որոնցից 14-ը հանդես են եկել գիտական զեկույցներով։
Համաժողովի կազմակերպիչներն էին Բելառուսա-ռուսական համալսարանը և Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանը (ՌԴ, Մոսկվա)։







