research
  • 16 Հու
  • 2024

ՀՌՀ ներկայացուցիչները ՀՀ ԿԳՄՍ մրցույթի հաղթողների թվում են

    Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի հաղթողներին:

    Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի հաղթողներին։ Նրանց թվում են Հայ-Ռուսական համալսարանի 5 ներկայացուցիչներ։
     
    • Հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասյա Բերբերյան` «Արցախից բռնի տեղահանված անձանց բազային համոզմունքները, էթնիկ ինքնությունը և հարմարումը»
    • Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Ղամբարյան` «Կրթության բնագավառի հանրային կառավարման իրավական հիﬓախնդիրները ՀՀ-ում»
    • Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյան` «Տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները Հայաստանի Հանրապետությունում աշխարհաքաղաքական նոր իրողության պայմաններում»
    • Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի վարիչ, դոցենտ Իրինա Պետրոսյան` «2020-2023 թթ. հետո Հայաստանի Հանրապետության տնտեսության ներուժի փոփոխության մակրոտնտեսական գնահատում` հնարավորություններ և սպառնալիքներ»
    • Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյան` «Ձևափոխվող ինքնությունները իբրև քաղաքագիտական հետազոտության հիﬓահարց (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)».
     
    «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ Մրցույթի ամփոփման արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 26 նախագիծ։ 2-4 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբերը 3 տարվա ընթացքում կմշակեն և կիրականացնեն ներկայացված նախագծերը։

    Նշենք, որ մրցույթն առաջին անգամ հայտարարվել էր 2020 թվականին։ Առաջին մրցույթի արդյունքում ֆինանսավորման էր երաշխավորվել 17 թեմա:
     
    Շնորհավորում ենք մրցույթում հաղթելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ հետազոտական ​​գործունեություն: