research
  • 29 Սեպ
  • 2022

Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար

    Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ:

    Հայ-Ռուսական համալսարանը /ՀՌՀ/ հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար 

    ԻՆԺԻՆԵՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
     
    Էլեկտրոնային տեխնիկայի սարքերի և նյութերի տեխնոլոգիաների ամբիոն
    Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
    Պահանջները՝

    •   ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
    •   առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
    •   վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 
     

    ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ 
     
    Տնտեսագիտության և բիզնեսի մեջ մաթեմատիկական մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
    •   տնտեսագիտության կամ ֆիզմաթ գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր,
    •   առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
    •   վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը
     

    ՄԵԴԻԱՅԻ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ 
     
    Կրեատիվ ինդուստրիաների ամբիոն 
    Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
    Պահանջները՝

    •   հիմնական կրթություն՝ ըստ ամբիոնի ուղղվածության,
    •   Գովազդի, մարքետինգի և PR-ի ոլորտում առնվազն 5 տարվա հաջող ղեկավարության փորձ: 
     

    ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ 
     
    Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոն
    Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
    Պահանջները՝

    •   իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
    •   առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
    •   վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 

    Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն    
    Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
    Պահանջները՝

    •   քաղաքական կամ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 
    •   առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, 
    •   վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 

    Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 
    •   դիմում ՀՌՀ ռեկտորի անունով, 
    •   անձնագրի պատճեն, 
    •   կադրերի հաշվառման անձնական թերթիկ`1 հատ լուսանկարով (3х4), 
    •   ինքնակենսագրություն կամ CV, 
    •   բարձրագույն կրթությունը, գիտական աստիճանը, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,  
    •   տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ հաստատված կադրերի բաժնի ղեկավարի կողմից, 
    •   գիտական աշխատությունների ցուցակը`հաստատված գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,
    •   զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում), 
    •   մրցույթի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր,
    •   ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսները (ցանկալի է նշել գիտական համագործակցության փորձը, առաջատար գիտակրթական կենտրոնների հետ կապերի առկայությունը, ոլորտի իրավիճակի, ժամանակակից համալսարանական կրթության զարգացման միտումների տիրապետումը):  

    Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան (ներառյալ) քաղաքացիներ:

    Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝
    Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ:
    Տեղեկությունների համար զանգահարել (012) 26-07-45 հեռախոսահամարով: