research
  • 28 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկվել են ռուսական կորպորատիվ իրավունքի էվոլյուցիան և առանցքային խնդիրները

    Դասախոսությունը վարեց պրոֆեսոր Ալեքսանդր Կուզնեցովը:

    «Ռուսական կորպորատիվ իրավունք. վերադարձ մասնավոր-իրավական ավանդույթին» թեմայով բաց դասախոսությամբ սեպտեմբերի 25-ին հանդես է եկել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կուզնեցովը։

    Միջոցառման ընթացքում փորձագետը մանրամասն ներկայացրել է ժամանակակից ռուսական կորպորատիվ օրենսդրության կայացման հիմնական փուլերն ու զարգացման արդի միտումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել մասնավոր-իրավական ինստիտուտների իրավահաջորդության հարցերին, կորպորատիվ հարաբերությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններին։

    Դասախոսության ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները, ասպիրանտներն ու դասախոսները կարողացել են բանախոսին ուղղել իրենց հուզող հարցերն ու քննարկել կորպորատիվ իրավունքի ձևափոխման հեռանկարային ուղղությունները։