- 23 Հու
- 2025
«Վեճերի լուծումը ԵԱՏՄ-ում-2024». ՌՀՀ-ի ուսանողները ստացել են «Տարվա առաջընթաց»
ՌՀՀ-ի թիմը մրցույթում Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչն էր:
«Վեճերի լուծումը ԵԱՏՄ-ում-2024» մրցույթին մասնակցելու արդյունքում Իրավունքի ինստիտուտի ուսանողները ստացել են «Տարվա առաջընթաց» մրցանակը և հավաստագիր՝ մասնագիտացված գրականություն ձեռք բերելու համար՝ 50000 ռուբլու չափով։
Հոկտեմբերի 1-ից 25-ը տեղի ունեցավ մրցույթի գրավոր փուլը, որի արդյունքներով ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի իրավաբանների թիմը, որի կազմում էին «Միջազգային հանրային իրավունք, Եվրոպական իրավունք» կրթական ծրագրի մագիստրատուրայի I կուրսի ուսանողներ՝ Դիանա Գրիգորյանը, Ալինա Դանիելյանը, Մանե Սարգսյանը և Լիլիթ Մանուկյանը, ընդգրկվեց թոփ-12-ում և անցավ բանավոր փուլ:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացավ մրցույթի առցանց բանավոր փուլը, որի արդյունքում թիմը զբաղեցրեց V տեղը, ինչը մասնակցության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության լավագույն ցուցանիշն է:
Նշենք, որ ՌՀՀ-ի թիմը մրցույթում Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչն էր:
Մրցույթի արդյունքներով Դիանա Գրիգորյանն անհատական բանախոսների վարկանիշում զբաղեցրել է II տեղը՝ ստանալով «Մրցույթի լավագույն խոսնակ» մրցանակը։
Թիմի մարզիչներն էին ի.գ.թ., միջազգային և Եվրոպական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս Արշակ Հայրապետյանը և միջազգային և Եվրոպական իրավունքի ամբիոնի հայցորդ Աննա Խալաթյանը: