research
  • 20 Սեպ
  • 2024

ՀՌՀ-ն նշեց Աշնան կեսի տոնը

    ՀՌՀ-ի հյուրերն ու ուսանողները ծանոթացան չինական այս տոնի մշակույթին և սովորույթներին, փորձեցին նաև ավանդական ուտեստ՝ Լուսնի տորթ։

    Սեպտեմբերի 19-ին ՀՌՀ-ում տեղի ունեցավ չինական ամենահայտնի և սիրված տոներից մեկի՝ 中秋节 (zhongqiujie)՝ Աշնան կեսի տոնակատարությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Չինաստանի և Ռուսաստանի դեսպանատների երիտասարդ դիվանագետներ։

    Այս տոնի հետ կապված բազմաթիվ ավանդույթներ և լեգենդներ կան: Տոնակատարության ամսաթիվը որոշվում է ըստ չինական լուսնային օրացույցի՝ 8-րդ ամսվա 15-րդ օրը։
     
    Տոնի ընթացքում ՀՌՀ-ի հյուրերն ու ուսանողները ծանոթացան չինական այս տոնի մշակույթին և սովորույթներին, փորձեցին նաև ավանդական ուտեստ՝ Լուսնի տորթ։
     
    Նշենք, որ միջոցառման նպատակն էր երիտասարդ դիվանագետներին ծանոթացնել ՀՌՀ Կոնֆուցիուսի դասարանի գործունեությանը. կազմակերպիչները փորձեցին ստեղծել մշակութային փոխանակման յուրահատուկ հարթակ, որտեղ ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները կարող են փոխադարձաբար հարստացնել միմյանց: