                                - 06 Դեկ
- 2021
ՀՌՀ-ն և Ռուսաստանի օլիմպիական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր
Հուշագրի նպատակն է սահմանել Կողմերի միջև համագործակցության ուղղությունները:
	Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովը դեկտեմբերի 6-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: 
 Հուշագրի նպատակն է սահմանել Կողմերի միջև համագործակցության ուղղությունները: Կողմերը համաձայնում են համագործակցել մի շարք ուղղություններով, որոնցից են ուսանողների, փորձագետների փոխանակումը, երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրների տարածքներում անցկացվող համապատասխան կոնֆերանսներին և սեմինարներին, սպորտային կառավարման և սպորտային իրավունքի ուղղությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակումը, ՀՌՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով կրթական ծրագրերի մշակման գործում Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի փորձագետների ներգրավումը, ՀՌՀ-ի ուսանողների համար մրցութային հիմունքներով MSA (սպորտային վարչարարություն) մեկամյա կրթական ծրագրով ուսումնառության հնարավորությունը։