event

Ընդունելություն | հայկական բաժանմունք | բակալավրիատ

  • 30 Նոյեմբեր , 2022

2015 թվականի սեպտեմբերի 1-ից Հայ-Ռուսական համալսարանում գործում է հայկական բաժանմունք:

Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրերի անվճար և վճարովի տեղերի համար (հայկական բաժանմունք, առկա ուսուցում): 
 
Դիմորդների ընդունելությունը ՀՌՀ հայկական բաժանմունքի բակալավրի կրթական ծրագրերի առկա ուսուցման համակարգում իրականացվում է «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
 
Մասնագիտության հայտագրումն իրականացվում է երկու փուլով էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ https://dimord.am/ հղումով.
• Առաջին փուլով դիմորդները (հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները) ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտը պետք է լրացնեն ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը
• Երկրորդ փուլով կարող են հայտագրվել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները:

Ընդունելությունն իրականացվում է միասնական քննությունների արդյունքների հիման վրա: 

Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը: Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
 
 Բուհերի ընդունելության  առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են  դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը: (մանրամասն >>)


 

ՀՌՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ

Ծած- կագի րը

Բուհը, կրթական ծրագիրը

Ընդունելության քննություններ

ուսման վարձը AMD

մրցութային

Ոչ մրցութային

1

2

3

4

5

6

29

Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան (Հայկական բաժանմունք) 

355

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Մ(գ)

Ֆ(գ) կամ Անգլ (գ)
 

 Հլգ(գ)*

650 000

356

Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

Մ(գ)

Օտլ(գ) կամ Ֆ(գ)

 Հլգ(գ)*

500 000

357

Կառավարում (ըստ ոլորտի)

Մ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

600 000

358

Ֆինանսներ (ըստ ոլորտի)

Մ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

600 000

359

Զբոսաշրջություն

Հլգ(գ)

Օտլ(գ) կամ Մ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

360

Իրավագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

850 000

361

Քաղաքագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

362

Միջազգային հարաբերություններ

ՀՊ(գ)

Հլգ(գ)

 

700 000

363

Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու

Անգլ(գ)

Հլգ(գ)

 

550 000

364

Լրագրություն

Հլգ(գ)

 Օտլ(գ)

 

450 000

365

Թյուրքագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

366

Իրանագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

367

Արաբագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

368

Հնդկագիտություն

ՀՊ(գ)

Օտլ(գ) կամ Հլգ(գ)

 Օտլ(գ) * կամ Հլգ(գ)*

500 000

* Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից՝ լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:

Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր >>

Օտարերկրյա դիմորդների ընդունելությունը իրականացվում է  ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի» համաձայն:


Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0051, Էմինի 123, Հայ-Ռուսական համալսարան

Տեղեկությունների համար դիմել՝ 

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Բեջանյան Ա.Ռ.
Ուսումնական մասի գլխավոր մասնագետ` Ստեփանյան Զ.Ց.
Էլ. հասցե` [email protected]
Viber / WhatsApp: +374 99 406 156, +374 91 933 123