event

«Գենային ճարտարագիտություն»՝ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 03 Հունիս , 2022
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «Գենային ճարտարագիտություն» ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ (hայկական բաժանմունք)։

Ծրագրի նպատակն է պատրաստել գենային ճարտարագիտության ոլորտում մրցունակ մասնագետների՝ օժտված տեսական և պրակտիկ հմտություններով։
 
Ծրագիրը կազմվել է միջազգային նմանօրինակ ծրագրերի հիման վրա և համապատասխանում է ոլորտի վերջին զարգացումներին։  
 
Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական դասընթացները՝
●   Կենսաէթիկա
●   Ձեռնարկատիրություն և նորարարություն
●   Ակադեմիական գրագիտություն
●   Մոլեկուլային կենսաբանության հատուկ դասընթաց
●   Բջջային կենսաբանության հատուկ դասընթաց
●   Իմունաբանություն
●   Կենդանիների և բույսերի ֆիզիոլոգիա
●   Գենետիկա
●   Մանրէների ֆիզիոլոգիա
●   Կենսաինֆորմատիկայի հիմունքներ
●   Վիճակագրություն և տվյալների մշակում
●   Կենսանաբական համակարգերի թերմոդինամիկա
●   Բջջի և հյուսվածքի ճարտարագիտություն
●   Բջջի և հյուսվածքի ճարտարագիտության գործնական դասընթաց
●   Գենային ճարտարագիտություն
●   Գենային ճարտարագիտության գործնական դասընթաց
●   Կենսաբժշկության հատուկ բաժինների սեմինար
●   Գենոմային տեխնոլոգիաներ
●   Գենոմային տեխնոլոգիաների գործնական դասընթաց
●   Բժշկական գենոմիկա/Անձնավորված բժշկություն
●   Կենսատեխնոլոգիա/Մանրէաբանություն
●   Մասնագիտական անգլերեն
●   Ֆիզիկական կուլտուրա
 
Ուսման տևողությունը՝ 2 տարի։ 
Տարեկան վարձավճարը՝ 500.000 դրամ։ 
Ընդունելությունը՝ հարցազրույցով։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը ներառյալ։ 
 
Լավագույն ուսանողների համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ։
 

Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ [email protected] 
Viber/WhatsApp: +374 99 40 61 57
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
էլ. հասցե՝ [email protected], [email protected] 
Viber/WhatsApp: +374 94 79 23 01, +374 95 54 20 66