event

Ընդունելություն` «Ուսմունք» դպրոցի հատուկ դասարաններ, ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով

  • 08 Հունիս , 2023
Հայ-Ռուսական համալսարանը կազմակերպում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն` «Ուսմունք» դպրոցի հենքի վրա գործող ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով ավագ դպրոցի 10-րդ դասարանների գծով: Նշված հատուկ ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Անվճար տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով: 
 
Մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյուքներով, հատկացված անվճար տեղերի լրացման դեպքում, կիրականացվի նաև ընդունելություն վճարովի ուսուցման համակարգ` տարեկան 750 հազ. ՀՀ դրամ  վարձավճարով: Վճարովի հիմունքներով ուսուցմամբ դասարանների ձևավորման համար աշակերտների թվաքանակի նվազագույն շեմը սահմանվում է 10:

Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի՝
•   Ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում,
•   Քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից՝  համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում:

Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:

Աշակերտները օգտվում են ՀՌՀ նյութատեխնիկական բազայից` ի դեմս սպորտկոմպլեքսի, համակարգչային լսարանների, գրադարանի և այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաների:

Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:

Դիմելու ժամկետներն են՝ 2023 թ. հունիսի 12-ից հուլիսի 31-ը: Հարցազրույցները տեղի կունենան հուլիսի 24-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:  
 
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
1. Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված;
2. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն (ստանալուց հետո),
3. Ծննդյան վկայականի պատճեն,
4. Ծնողների անձնագրերի պատճեններ,
5. Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
6. Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն,
7. Բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26):
 
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  
 

Հարցատոմսի նմուշ / ֆիզիկա, մաթեմատիկա
Հարցատոմսի նմուշ / Կենսաբանություն, քիմիա

 

 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով`
•   Ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ հեռ. 091 54 77 10 
•   Քիմիակենսաբանական ուղղությամբ՝ հեռ. 094 79 23 01