event

“Ուսմունք” դպրոցի հատուկ դասարաններ՝ ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով

  • 02 Հունիս , 2021
2021-2022 ուսւոմնական տարում Հայ-Ռուսական համալսարանը “Ուսմունք” դպրոցի հենքի վրա կազմակերպում է ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդունելությամբ ձևավորվելու են հատուկ դասարաններ՝ ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով: Հատուկ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Ուսուցումն անվճար է: Տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով:

Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի՝
•    Ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում,
•    Քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում:

Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական դասարաններում, ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում առաջնությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:

Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:

Դիմելու ժամկետներն են՝ 2021 թ. հունիսի 28-ից հուլիսի 15-ը: Հարցազրույցները տեղի կունենան հուլիսի 12-ից մինչև հուլիսի 17-ը: Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
•    9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
•    Ծննդյան վկայականի պատճեն
•    Ծնողների անձնագրերի պատճենները
•    Գունավոր լուսանկար 3X4 
•    Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
•    Բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26) 
•    Դիմում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով
 

Հարցատոմսի նմուշ / ֆիզիկա, մաթեմատիկա
Հարցատոմսի նմուշ / Կենսաբանություն, քիմիա

 


Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով`
•    (010) 26-55-97
•    Ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ հեռ. 093 52 47 18
•    Քիմիակենսաբանական ուղղությամբ՝ հեռ. 094 79 23 01