- 13 Հու
- 2025
ՌՀՀ ուսանողուհի Եկատերինա Անդրիասյանը դարձել է «Femida» օլիմպիադայի մրցանակակիր
Օլիմպիադան բաղկացած էր երկու փուլից և նվիրված էր պետության և իրավունքի տեսության հիմնարար գիտելիքների բացահայտմանը:
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողուհի Եկատերինա Անդրիասյանը դարձել է արտասահմանյան երկրների քաղաքացիների համար նախատեսված «Femida» առցանց օլիմպիադայի մրցանակակիր:
Օլիմպիադան բաղկացած էր երկու փուլից և նվիրված էր պետության և իրավունքի տեսության հիմնարար գիտելիքների բացահայտմանը: Մասնակիցները պետք է պատասխանեին տեսական հարցերին էսսեի տեսքով։ Ուսանողների խնդիրն էր հիմնավորված կառուցել իրավական դիրքորոշում՝ հղում կատարելով այն երկրի իրավական ակտերին և իրավագետների գիտական աշխատություններին, որը ներկայացնում էին:
Իր շարադրությունում Եկատերինա Անդրիասյանը անդրադարձ է կատարվել համեմատական իրավագիտության արդիական հարցերին, ազգային օրենսդրության օրինակներով ցույց է տրվել, թե որ իրավական ընտանիքին է պատկանում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին: Բացի այդ, կատարվել է ինչպես ՌԴ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ ՌԴ Քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համեմատական վերլուծություն, ցույց են տրվել օրենսգրքերի հայեցակարգային տարբերությունները:
Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպիչն էր Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանը (ք.Մոսկվա):