research
  • 03 Նոյ
  • 2022

ՀՌՀ դասախոս Մհեր Սահակյանը դասախոսություններով հանդես էր եկել Հոնկոնգի համալսարանում և Հոնկոնգի բապտիստական համալսարանում

    Ըստ QS World University Ranking-ի, Հոնկոնգի համալսարանը աշխարհի 22րդ լավագույն բուհն է, իսկ Հոնկոնգի Բապտիստական համալսարանը 264-րդ տեղն է զբաղեցնում:

    Հոկտեմբերի 27-ին Հայ-Ռուսական համալսարանի դասախոս և Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք.գ.թ. Մհեր Սահակյանը հրավիրվել էր Հոնկոնգի Բապտիստական համալսարանի կողմից՝ դասախոսություն կարդալու Բազմաբևեռ աշխարհակարգի 2.0-ի ժամանկաշրջանում Չինաստանի քաղաքականության, Եվրասիայում, կիբեռտարածությում բախվող շահերի վերաբերյալ: 
     
    Հոկտեմբերի 20-ին Հոնկոնգի համալսարանի Ասպիրատնուրայի բաժինը Մհեր Սահակյանին հրավիրել էր դասախոսություն կարդալ ասպիրանտների համար:  Նա խոսել էր ակադեմիական գիտելիքների կապիտալիզացման կարևորության, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման միջոցով մասնագիտական կապեր ստեղծելու մասին։ Մհեր Սահակյանը ներկայացրել էր նաև, թե ինչպես կարելի է նախաձեռնել ու ստեղծել կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել ակադեմիական դիվանագիտություն։
     
    Հոկտեմբերի 3-ին Հոնկոնգի համալսարանի Ասիական ինստիտուտը կազմակերպել էր սեմինար ք.գ.թ. Մհեր Սահակյանի դասախոսությամբ, ով հանդիսանում է նաև այս ինստիտուտի AsiaGlobal Fellow: Նա Ասիա Գլոբալ ինստիտուտի գիտաշխատողներին և պրոֆեսորներին ներկայացրեց իր «Չինաստանի նախաձեռնություն. մեկ գոտի, մեկ ճանապարհը և Հարավային Կովկասը Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում» հետազոտությունը։ Այս հետազոտությունը կհրապարակվի China and Eurasian Powers in a Multipolar World Order 2.0 Security, Diplomacy, Economy and Cyberspace գրքում (Routledge, Taylor & Francis):
     
    Ըստ QS World University Ranking-ի, Հոնկոնգի համալսարանը աշխարհի 22րդ լավագույն բուհն է, իսկ Հոնկոնգի Բապտիստական համալսարանը 264-րդ տեղն է զբաղեցնում: