research
  • 09 Հոկ
  • 2023

ՀՌՀ-ում տեղի ունեցավ «Անատոլիական պատմություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի ցուցադրությունը

    Ֆիլմի նկարահանումների մի մասը անց է կացվել Հայ-Ռուսական համալսարանում:

    Հոկտեմբերի 9-ին Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Անատոլիական պատմություն» ֆիլմի ցուցադրությունը: Ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու համանուն գրքի հեղինակ Մարկ Արենի և ֆիլմի ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանի հետ։

    Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը: Նա նշեց, որ այժմ, այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում, կարևոր է ձգտումը դեպի լավ կյանքն ու ապրուստը: 

    Մինչ կինոնկարի ցուցադրությունը հնչեց «Անատոլիական պատմություն» գրքի հեղինակ, ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանի, նույն ինքը Մարկ Արենի հակիրճ խոսքը ստեղծագործության գաղափարի ծագման վերաբերյալ.

    «Այս պատմության գաղափարը շատ վաղուց է ծագել։ Միշտ ցանկացել եմ ներկայացնել ցեղասպանության հարյույրամյա պատմությունը թուրքերի տեսանկյունից, քանի որ գրեթե բոլոր ստեղծագործությունները այս թեմայի շուրջ նկարագրում են աղետը հայի աչքերով: Գրքիս գլխավոր հերոսը՝ Մուստաֆան, ծնվելով Ադանայում, հայերի և թուրքերի բախումների ժամանակ արդյունքում կորցնում է ծնողներին: Վերջինս ենթադրում է, որ իր ծնողները հայերի ձեռքով են զոհվել ու վրեժխնդրությամբ է լցվում: Տարիներ անց հերոսը պատահաբար հայտնվում է բուլղարական մի ընտանիքում, լսում իրեն ծանոթ օրորոցայինը և իմանում, որ դա հայկական երաժշտություն է»:

    Մարկ Արենը ընդգծեց, որ սիրում է հետևել իր հերոսներին և այն ժանրը, որում ստեղծագործում է, կոչում է ավանտյուրիզմ: Այստեղ չկան հստակ կանոններ և կերպարների ճակատագիրն իրականում ինքը չի որոշում: Այն, որ Մուստաֆան առաջին անգամ է բացահայտում, որ իր մանկության օրորոցայինը հայկական է, մեծ անակնկալ ու անսպասելի շրջադարձ էր հենց իր՝ հեղինակի համար: 

    Այնուհետև ելույթ ունեցավ ֆիլմի ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանը: Նա նշեց ՀՌՀ դերը ֆիլմի նկարահանումներին աջակցելու հարցում (նկարահանումների մի մասը անց է կացվել համալսարանում), որից հետո ներկաները դիտեցին կինոնկարի առաջին սերիան:

    «Անատոլիական պատմությունը» մեծ աղմուկ է բարձրացրել նաև Թուրքիայում: Հրաչյա Քեշիշյանի խոսքով, նկարահանումների ընթացքում բախտ է վիճակվել խոսել թուրք մի ռեժիսորի հետ և զրույցների ընթացքում պարզ է դարձել, որ Թուրքիայում իդենտիֆիկացիոն քարտերի մցրման նախագիծը կանգնեցվել է հենց այն պատճառով, որ թուրքական կառավարությունում մեծ թվով հայեր կան: Սա վկայում է «Անատոլիական պատմության» որպես գրական արժեքի կարևորության և այն մասին, որ այն երբեք չի կորցնի իր արդիականությունն ու հանրաճանաչությունը:
     
     
     
    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    (՞Լրագրություն", 3 կուրս)