research
  • 28 Մար
  • 2025

Սովորեք ճապոներեն մեզ հետ

    Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս։

    Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնը առաջարկում է ճապոներենի դասընթացներ սկսնակների համար։ Դասերը կմեկնարկեն ապրիլից։

    Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս։
    Դասերը կանցկացվեն շաբաթական 2 անգամ, դասը կտևի 90 րոպե։

    Դասընթացը կվարեն ճապոնագետներ Աստղիկ Հովհաննիսյանը և Տաթև Բաբայանը, որոնք ստացել են բարձրագույն կրթություն Ճապոնիայում և ունեն ճապոներենի դասավանդման բազմամյա փորձ։

    Դասերը կանցկացվեն ռուսերենով և հայերենով։ Ամսական վճարը՝ 25 000 դրամ։ 

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 43 07 57 հեռախոսահամարով։
     
    Խնդրում ենք գրանցվել [email protected] էլ.փոստով՝ վերնագրի տողում նշելով «Ճապոներենի դասընթաց»։