research
  • 13 Սեպ
  • 2023

ՀՌՀ ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը դարձել է «Տարվա գիրք-2023»-ի մրցանակակիր

    Ռուսական հեղինակավոր մրցույթի կարճ ցուցակում ներառվել են 46 հրապարակումներ:

    Հայ-Ռուսական համալսարանի ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը ռուսական հեղինակավոր «Տարվա գիրք 2023»-ի մրցանակակիր է դարձել:

    Մրցույթի գրան-պրին ավանդաբար ստանում է այն հրապարակումը, որը տարվա ամենակարևոր հասարակական իրադարձությունն է համարվում, ինչպես նաև պատրաստված է հրատարակչատպագրական բարձր մակարդակով: Այս տարի «Տարվա գիրք» պատվավոր կոչմանը արժանացավ «ԱՊՀ երկրների ժամանակակից գրականությունը» Անթոլոգիայի եռհատորյակը՝ հրապարակված ՄՄՀ (Միացյալ մարդասիրական հրատարակչություն) կողմից: Լիլիթ Մելիքսեթյանը մասնակցություն է ունեցել Անթոլոգիայի պատրաստման գործում որպես թարգմանիչ և Հայաստանի ազգային վերահսկիչ:

    «Վերջին 30 տարիների ընթացքում սա առաջին փորձն է ռուսերեն թարգմանելու այն, ինչը շատ հաճախ չի թարգմանվում, այս պատճառով մենք չգիտենք՝ ինչ և ինչպես են գրում մեր հարևան երկրներում, չէ՞ որ մենք չենք կարդում նրանց, իսկ նրանք մեզ: Նախագիծը նպատակադրված էր միմյանց կարդալուն՝ ժողովուրդների միջև մշակութային և մարդասիրական կապերն ամրապնդելու համար», - պատմեց Լ. Մելիքսեթյանը:

    Պրոֆեսորի խոսքով, աշխատանքի մեծ մասը հնարավոր եղավ իրագործել նաև տարբեր երկնրերի առաջատար մասնագետների ջանքերով:

    «Շնորհավորում և երախտագիտությունս եմ հայտնում ոչ միայն ժյուրիի անդամենրին, այլ նաև իմ թարգմանիչ գործընկերներին, առաջնահերթորեն և առանձնահատուկ «Գրական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանին և գրող-թարգմանիչ, ՀՌՀ դասախոս Անահիտ Թադևոսյանին: Առանց նրանց պրոֆեսիոնալ և մարդկային աջակցության ես չէի հաջողի: Հասկանում եմ՝ ինչքան վատ վիճակում ենք մենք այսօր գտնվում, բայց ինձ համար այս Անթոլոգիան կարդացված և լսված լինելու հնարավորություն է»,- գրել է Լիլիթ Մելիքսեթյանն իր Ֆեյսբուքյան էջում:

    Նշենք, որ մրցույթին ներկայացվել են 900 գրքեր, որոնցից 108-ը հրապարակումներ են: Կարճ ցուցակում ներառվել են 46-ը: Հաղթողները որոշվել են 11 նոմինացիաներում: Պարգևատրման արարողությունը անց է կացվել Գրքի 36-րդ մոսկովյան միջազգային տոնավաճառի շրջանակներում:
     
     
     
    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    (՞Լրագրություն", 3 կուրս)